«  Դեկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Վարդան Հարությունյան. «1997-98-ին, երբ Արցախի խնդիրը լուծելու հնարավորություն կար, նրանք դեմ էին»

Վարդան Հարությունյան. «1997-98-ին, երբ Արցախի խնդիրը լուծելու հնարավորություն կար, նրանք դեմ էին»

Երեկ «Սիվիլնեթի» եթերում Սամվել Բաբայանը հայհոյախոսել է Թաթուլ Հակոբյանի հասցեին։ Դժգոհ է, որ Թաթուլը՝ 1990-ականների վերջին տարիների զարգացումներին անդրադառնալիս անուններ է հիշատակում, այդ թվում նաեւ իր անունը, որոնց մեր այսօրվա վիճակի մեղավորներ է համարում։ Դժգոհում է Սամվել Բաբայանը։ Իր մեղքը չի տեսնում։ Իրեն հերոս է համարում։ Նա դեռ չի հասկացել, որ ճակատամարտ հաղթելը մի բան է, իսկ հաղթանակը նյութականացնել կարողանալը, հաղթանակը ամրագրելը, հաջողության ու հաղթանակի պտուղներից օգտվելը բոլորովին այլ։ 
Ոչ միայն նա, նրա երբեմնի թիմակիցները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Վարդան Օսկանյանը այս պարզ ճշմարտությունը չեն հասկացել ու չեն հասկանում։

1997-98-ին, երբ Արցախի խնդիրը փոխզիջումներով լուծելու հնարավորություն կար, նրանք դեմ էին։ Հակադարձումները, որ վտանգավոր խաղ են սկսում, որ ոչ միջազգային հանրությունը եւ ոչ էլ Ադրբեջանը մեր պահանջները չեն ընդունելու, որ մենք վաղը, հաստատ, շատ ավելի վատ վիճակում ենք լինելու, որ չենք ունենալու այն հնարավորություններն, ինչ ունենք, որ մեր արկածախնդրությամբ 1920-ի աղետին ենք հանգելու՝ չսթափեցրեցին նրանց։ Չսթափեցրեցին, որովհետեւ նպատակը ոչ թե Արցախի խնդիրը լուծելն էր, այլ խնդիրը շահարկելով իշխանության գալը։

Խլված իշխանություն կիսելիս Սամվել Բաբայանը եւ Վազգեն Սարգսյանը հայտնվեցին իրենց թիմակիցների թիրախում։ Վազգեն Սարգսյանը զոհվեց, իսկ Բաբայանը երկու անգամ կալանավոր դարձավ։ Կալանավոր դառնալը, բայց, ինդուլգենցիա չէ։
Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Վարդան Օսկանյանը, Սամվել Բաբայանը մեր այսօրվա վիճակի ճարտարապետներն են։ Նրանց արկածախնդրությունն ու կարճատեսությունն է մեզ այս հանգրվան հասցրել։ Սամվել Բաբայանը՝ ի տարբերություն իր թիմակիցների միակն է, որ իշխանավոր էր նաեւ 2020-ին։ Նա Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն էր։ Հետեւաբար՝ 2020-ի պատերազմի ու պարտության համար նույնպես պատասխանատու է։ Պատասխանատու է, պատասխանատու են, բայց երբ մատնացույց են անում, երբ խոսում են իրենց բաժին մեղքից՝  հոխորտում է, հայհոյախոսում է, չի ցանկանում հետհայացք նետել, վերլուծել իր քայլերն ու իր մեղքը տեսնել չի ցանկանում։

Շատ դեպքերում լրատվամիջոցներն են մեղավոր, որ այս «հերոսները» շարունակում են որպես հերոսներ ներկայանալ։ Այ, երբ յուրաքանչյուր հանդիպման ու յուրաքանչյուր հարցազրույցի ժամանակ նրանց որպես մեծ ստրատեգներ ներկայացնելու փոխարեն անընդհատ կհարցնեն, թե ինչու են եղել այդքան կարճատես, թե ինչու են հրաժարվել տեսնել ակնհայտը, ինչու են հրաժարվել լինել վիճակին համարժեք՝ նրանք կամ կսկսեն մտածել, գնահատել ու հասկանալ կամ կհեռանան մեր կյանքից։

Վարդան Հարությունյան