«  Ապրիլ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Վարդան Հարությունյան. «Աղետաբերը»

Վարդան Հարությունյան. «Աղետաբերը»

aliqmedia.am. «...Կասկածից դուրս է՝ այս պատերազմից կարելի էր խուսափել։ Կարելի էր փոխել աղետալի հանգրվան տանող ճանապարհը, որով ընթանում էինք վերջին 20 տարիներին։ 2018-ից ընձեռվել էր նման հնարավորություն։ Բայց այդ հնարավորությունից օգտվելու համար մեր երկրի ղեկավարը պետք է որ լիներ շրջահայաց ու կարողանար զարգացումներին համարժեք արձագանքել։ Պետք է հասկանար իր կարգավիճակի կարեւորությունը։ Հասկանար, որ պետական գործիչ է։ Ծափահարություններ կորզող քայլերի ու ելույթների փոխարեն, միջնորդ երկրների հետ համագործակցելով, հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհներ պետք է որոներ։ Ցավոտ, բայց անհրաժեշտ լուծումների գնալու համարձակություն ու քաջություն պետք է ունենար։

Փոխարենը կամա թե ակամա ամբոխահաճո ելույթներով փակում էր բանակցությունների թեման եւ նպաստում Ադրբեջանի՝ պատերազմ սկսելու ծրագրերին։ Հետեւանքը՝ հազարավոր զոհեր ու հազարավոր խեղված կյանքեր, անվերականգնելի կորուստներ։

Դաժան պատերազմի ավարտից ամիսներ անց ափսոսանքի ու զղջման խոսքերի փոխարեն հնչած արդարացում-բացատրությունը, թե այս զինվորները, այս կամավորները զոհվել են, որ ոմանք կարողանան ասել Ալիեւին, թե Արցախի խնդիրը դեռ կա, զոհվել են հայրենիքի սահմանները պաշտպանելիս, զոհվել են նախահարձակ թշնամու կրակոցից, զոհվել են հանուն հայրենիքի, ուրեմն արդարացված է նրանց մահը, ցինիկ է ու անընդունելի։

Բոլորովին էլ արդարացված չէ նրանց մահը։ Նրանք կարող էին եւ պետք է ապրեին։ Այս պատերազմը կարող էր չլինել։ Այս պատերազմը հրահրված էր։ Հրահրված էր սնապարծ ու անպատասխանատու վարքով։ Եվ նրանց մահվան համար կա մեղավոր։ Մեղավորը նա է, ով ինքնակամ իր վրա էր վերցրել մեր ճակատագիրը որոշելու պատասխանատվությունը, բայց անկարող էր։ Ով, ոգեւորության ալիքն օգտագործելով, հազարավոր վեր պարզած ձեռքերի վրա վարչապետի աշխատասենյակ մտավ, բայց ունակ չլինելով՝ հարիր չեղավ այդ աշխատասենյակին։ Այդպես էլ պետական գործիչ չդարձավ։ Ով զուրկ է բարոյական արգելակներից ու սկզբունքներից։ Ով ի վիճակի չէ հասկանալու ու գնահատելու այն աղետը, որ կա իր պատճառով։

Փաշինյանն է գլխավոր մեղավորը եւ գլխավոր պատասխանատուն։ Միայն նրանից հետո են թվարկվում նրան նախորդած ու նրա օրոք եղած մյուս մանր ու մեծ մեղավորները»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան

Ամբողջական՝ aliqmedia.am-ում