«  Մարտ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Վարդան Հարությունյան. «Կոտրած տաշտակի հին ու նոր կոտրողները»

Վարդան Հարությունյան. «Կոտրած տաշտակի հին ու նոր կոտրողները»

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Պարզից էլ պարզ է, որ ընտրությունների պետք է գնալ ընտրական նոր օրենքով։ Գործող ընտրական օրենքով գնալը նշանակում է, որ իշխանությունները պատրաստվում են ազատ, արդար թափանցիկ ընտրությունների անվան տակ իրականացնել ընտրություններ եւ կազմել մի խորհրդարան, որը չի արտահայտելու երկրում առկա քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը։ Որովհետեւ ընտրությունները կընթանան մեզ խիստ ծանոթ մեխանիզմով՝ վարչական ու ֆինանսական ռեսուրսների ներգրավմամբ ու թաղային հեղինակությունների ակտիվ մասնակցությամբ։

Այս կարգի ընտրությունը Հայաստանի Հանրապետությանը ոչինչ չի տալու։ Կմնանք նույն կոտրած տաշտակի մոտ, իսկ պառլամենտում կլինեն այդ տաշտակը կոտրողները։ Հին ու նոր կոտրողները։ 

Տեսնես «դուխով» գլխարկ կրող իշխանությունները գոնե մեկ անգամ համարձակություն (սա իրենց ասած «դուխն» է ) կդրսեւորե՞ն, նոր օրենսգիրք կընդունե՞ն, թե այսպես տապալված ու վախկոտ էլ կմնան»։