Խոսք
Վասակ Դարբինյան. «Ալեն Սիմոնյան, ինչո՞ւ ես մարտնչում»
Ալեն ջան, Ալեն Սիմոնյան, քեզ ո՞նց ասեմ, որ համ չնեղանաս, համ հասկանաս, համ էլ ընդունես խորհուրդս. էս հիմնի թեման դիր մի կողմ, հազար խնդիր կա դրանից հրատապ, համ էլ էդ քո անելիքը չի, էդ կազմածդ հանձնաժողովի անդամներին էլ մի կտրիր իրենց գործից... Մի՞թե էնքան համառ ես ու անդրդվելի, որ չես ուզում հաշվի նստել քո նախաձեռնությունը քննադատողների փաստարկների հետ:
Իբր ի՞նչ, ինչո՞ւ ես մարտնչում, ափսոս չի՞ եռանդդ, մի՞թե չկա ավելի կարևոր խնդիր, որի լուծմանը լծվես: Չէ՞ որ էդ մեղեդին, որքան էլ հիանալի, բոլորիս վերադարձնում է մի շատ ավելի մռայլ տեղ, շատ ավելի շինծու իրականություն, քան անգամ թշվառ ու անտեր հայրենիքն էր, հիմա արդեն՝ թշվառից ու անտերից թոթափվել փորձող հայրենիքը:
Ո՞նց ասեմ, որ ընկալես ու ընդունես ասածս: