Վերաքննիչում քննվում է ամբաստանյալ Քոչարյանի պաշտպանների բողոքը (ուղիղ)
Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, ընթանում է Մարտի 1-ի առամցքային մեղադրյալ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:
Հիշեցնենք, նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։
Նիստի մեկնարկին մեղադրող դատախազները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին:
Տուժող կողմն ամբողջությամբ միացավ միջնորդությանը:
Հիշեցնենք, ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը հրապարակում է արել այն մասին, թե ովքեր են գրել դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը /խոսքը Քոչարյանի գործի կասեցման եւ նրան ազատ արձակելու որոշումների մասին է,-խմբ./: Ըստ այդ հրապարակման՝ Դավիթ Գրիգորյանի այդ որոշումները գրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու եւ Ալեքսանդր Ազարյանի կողմից: Մխիթար Պապոյանը, սա ամբողջությամբ սուտ որակելով, հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, որի հիման վրա ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 344-րդ հոդվածով.
Թարմացված.
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին։