Մարտի 1
Վճռաբեկը մերժել է ամբաստանյալ Քոչարյանի պաշտպանների դիմումը վարույթ ընդունել
Վճռաբեկ դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը վարույթ ընդունել։ Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ ատյան էին դիմել՝ խնդրելով բեկանել Վերաքննիչ դատարանի հունիսի 25-ի որոշումները։
Հիշեցնենք, Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումները և Ռ.Քոչարյանին կրկին կալանավորելու որոշում կայացրել։
Առաջին ատյանի դատարանը մայիսի 18-ին որոշում էր կայացրել կալանքից ազատ արձակել Քոչարյանին, իսկ մայիսի 20-ին էլ կասեցրել էր քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։