«  Օգոստոս 2023  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Խզբզեք, խզբզեք, դա խեղճությունից է. «ՉԻ»

Խզբզեք, խզբզեք, դա խեղճությունից է. «ՉԻ»

«... Առաջին նախագահի առողջության մասին լուրեր տարածելը կարելի է վերագրել մարդկանց հիվանդագին երևակայությանը:

Երբ Քոչարյանի նախկին ռեֆերենտը Տեր-Պետրոսյանի մասին ինչ-որ տխմարություններ է դուրս տալիս, դա կարելի է բացատրել նրա կոմպլեքսավորվածությամբ, չկայացածությամբ, կյանքում աննշան մնալով:

Բայց երբ այս շարքը շարունակում է երկարել, արդեն այս արշավը պատահական չհամարելը բարդ է:

Ընդ որում, Տեր-Պետրոսյանի անձի շուրջ սևեռվել են մարդիկ, որոնք թվում է, թե տարբեր արժեքային համակարգեր ունեն: Իհարկե, հասկանում ենք, որ Անուշ Սեդրակյանի ու Գարեգին Միսկարյանի մոտ արժեքային համակարգերը ֆորմալ բնույթ են կրում, ինչպես մարքսիզմ-լենինիզմը Շարիկովի մոտ, բայց մեկ է, ո՞նց է պատահում, որ տարբեր ճամբարներում գտնվող մարդիկ Առաջին նախագահի մասին նույն բանն են ասում, նույն բառապաշարով, նույն պնդաճակատությամբ ու մի հատ սենց ատելության մոլուցքով, դուրս են տալիս իրականության հետ աղերս չունեցող ինչ-որ բառակույտեր:

Այս երևույթը շատ դիպուկ է մեկնաբանել Հրանտ Մաթևոսյանը: Ասում է. «Դա չարություն չէ, դա խեղճություն է, անկարություն. Կորտասարի պատմվածքի սաքսաֆոնահարը գազազում ու գործիքը ջարդում է այն պահին, երբ իրեն թվում էր, թե նվագով ահա-ահա գաղտնիքների վերին ոլորտ, խորհրդավոր ինչ-որ շքեղ ապարանք է մտնում, բայց վերջին պահին հենց քթի տակ դռները փակեցին: Դա, ահա, մերժվածի դառնություն է, Թումանյանը դառնացած էր ասում և պատճառաբանում էր ոտնակոխ տրորվածի Հայոց մեր պատմությամբ, ես անկարություն եմ ասում: Անկարություն՝ նկարչին Սարյանի աշխարհ ընկնելու, բանաստեղծին՝ Չարենցի, գիտնականին՝ Համբարձումյանի, բանվորին՝ բարձր արտադրողականության, գյուղացուն՝ ծավալուն ու ծփուն մեծ ֆերմաների ու նախիրների, և այլն. դրանք թերևս տարբեր աշխարհներ չեն՝ հաջողվածների ու բավարարվածների մեկ և նույն շքեղ աշխարհն է, շուրջը՝ մերժված-դառնացածներիս աշխարհը»:

Սրան ավելացնելու արդեն շատ քիչ բան կա: Մարդկանց այս տեսակն իրենց անկարությունն ու խեղճությունը բացատրում է Տեր-Պետրոսյանի մեծությամբ: Լավ, չասենք մեծությամբ, որ հետո մեզ չմեղադրեն այս մարդկանց ինքնասպանության դրդելու մեջ, ասենք Տեր-Պետրոսյանի ստեղծած աշխարհով, որտեղ իրենք տեղ չունեն անկարության և թուլամորթության պատճառով: Սպանեք էլ, կյանքում չեն ներելու Առաջին նախագահին, Վանոյին... ճգնում են, տանջվում են, անընդհատ փորձում են ինչ-որ հետք թողնել, ինչ-որ բան խզբզել այդ աշխարհի վրա, գոնե մի հատ խազ քաշել, չի ստացվում, ու ինչքան չի ստացվում, այնքան ավելի է խորանում սրանց անբավարարվածության կոմպլեքսը: Ինչքան այդ կոմպլեքսը խորանում է, այնքան ավելի ագրեսիվ են դառնում: Սա տարածված երևույթ է:

Միշտ էլ միջակությունները քարկոծել են պատմություն կերտողներին, հաղթողներին, հաջողվածներին ու բավարարվածներին: Եվրոպայում, ԱՄՆ-ում, Հին Հունաստանում:

Երկիրը բերել, հասցրել են էս վիճակին, դե հո չե՞ն ասելու. կներեք, պատմություն կերտելը մեր խելքի բանը չէր, անճարակ ու թույլ դուրս եկանք, վրա են տալիս հաղթողին: Ասում են. այ, որ դու չհաղթեիր, մենք ուրիշ իրականության մեջ կլինեինք, մեր միջակությունն ու խեղճությունը չէր երևա»:

Ամբողջական՝ «Չորրորդ Իշխանություն»-ում: