«  Դեկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Զաս. Հայաստանի սահման դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկն ուժի մեջ է

Զաս. Հայաստանի սահման դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկն ուժի մեջ է

Հայաստանի սահման դիտորդական առաքելություն ուղարկելու ՀԱՊԿ առաջարկը մնում է ուժի մեջ։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա–Աստանա–Բիշքեկ–Երևան–Մինսկ տեսակապի միջոցով կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ առաքելությանը, ապա Հայաստանին օգնություն ցուցաբերելու այդ առաջարկներում կետերից մեկն էլ եղել է կազմակերպության առաքելությանը հայ-ադրբեջանական սահման ուղարկելը»,– նշեց նա:

Այդ առաջարկում, Զասի խոսքով, շարադրված էր այդ առաքելության մանդատը՝ կազմը, ժամկետները (2 ամիս), խնդիրները։ Այդ առաքելության հիմնական նպատակը տեղերում իրավիճակի ուսումնասիրությունն է, Հավաքական անվտանգության խորհրդի արձագանքման վերաբերյալ համապատասխան առաջարկությունների օպերատիվ նախապատրաստումը։

«Եթե Հայաստանն անհրաժեշտ համարի կամ որոշում կայացնի միջոցառումների այս ամբողջ փաթեթի (6 կետ) կամ առանձին կետերի, այդ թվում ՝ առաքելության վերաբերյալ, ապա դա կարելի է կազմակերպել, ընդ որում ՝ բավական օպերատիվ»,–ասաց նա։
Զասի խոսքով` դա օգտակար կլիներ ստեղծված իրավիճակում։

Հիշեցնենք` նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման: