Զախարովան՝ Գորիս - Կապան ճանապարհի իրավիճակի մասին
Այսօր Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է.
«Հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում ՝ Սյունիքի Որոտան գյուղի մոտ, իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ հաստատում է սահմանազատման անհրաժեշտությունը»:
Զախարովայի խոսքով՝ սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ ռուսական առաջարկները ներկայացվել են ինչպես Բաքվին, այնպես էլ Երևանին.
«Մենք ակնկալում ենք արագ արձագանք հետագա ընթացքի համար: Զուգահեռաբար, մենք կշարունակենք տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման համատեղ ջանքերը` համաձայն ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման», - ասել է Զախարովան:
Հիշեցնենք՝ ադրբեջանական ոստիկանությունը կանգնեցնում է իրանական բեռնատարները Սյունիքի Գորիս-Կապան ավտոճանապարհին ՝ Որոտան գյուղի մոտակայքում: Նրանք ելքի ու մուտքի վճար են պահանջում իրանցի վարորդներից: