«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Զորամասի հրամանատարը խաբեությամբ հափշտակել է զինծառայողների պարգևավճարները

Զորամասի հրամանատարը խաբեությամբ հափշտակել է զինծառայողների պարգևավճարները

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Վռամ Բ.-ի գործի դատական քննությունը:

37-ամյա Վռամ Բ.-ին մեղադրանք էր առաջադրվել խարդախությամբ զգալի չափերի գումար հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով:

Ըստ մեղադրանքի՝ Վռամ Բ.-ն, հանդիսանալով Ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար, կոչումով՝ գնդապետ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր ենթակա զինծառայողներից խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի՝ ընդհանուրը՝ 364 հազար դրամ գումար:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ գնդապետ Վռամ Բ.-ն, վերադաս հրամանատարի կողմից լիազորված լինելով իր հայեցողությամբ ներկայացնելու ՀՀ Ոստիկանության օրվա առթիվ իր ենթակայության տակ գտնվող զորամասի անձնակազմի պարգևատրման չափը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ ՈԶ ֆինանսական բաժին է ներկայացրել պարգևատրման ենթակա անձանց ցուցակ, համաձայն որի՝ զորամասի պայմանագրային յոթ զինծառայողներ որպես պարգևավճար պետք է ստանային 93 հազարական դրամ:

Հիշյալ զինծառայողների կողմից պարգևավճարները ստանալուց հետո Վռամ Բ.-ն իր վարորդի միջոցով խաբեության եղանակով հավաստիացրել է, թե պարգևատրվողներին 41 հազար դրամ պարգևավճարի փոխարեն… սխալմամբ… վճարվել է 93 հազար դրամ, և ավել վճարված գումարը ենթակա է վերադարձման:

Ըստ մեղադրանքի՝ խաբեությամբ ներգործելով իր ենթակաների կամքի ու գիտակցության վրա, Վռամ Բ.-ն պահանջել է, որ նրանք վերադարձնեն իբր՝ ավել ստացած 52 հազարական դրամները: Զինծառայողները վերադարձրել են ընդհանուրը՝ 364 հազար դրամ, իսկ զորամասի հրամանատար գնդապետը այդ գումարը… խաբեության եղանակով հափշտակել է…

Ամբաստանյալ Վռամ Բ.-ն ու նրա շահերի պաշտպանը խնդրել են, որ ընդհանուր իրավասության դատարանը Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ կարճի քրեական գործի վարույթն ու դադարեցնի Վռամ Բ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը:

Վռամ Բ.-ին մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից մինչև  1000-ապատիկի չափով կամ ազատազրկում՝  2-ից 5 տարի ժամկետով: Համաներման օրենքի՝ ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ  Վռամ Բ.-ի խնամքին է եղել երկու մանկահասակ երեխա, այդ թվում՝ մինչև  3 տարեկան՝ 8 ամսական մեկ երեխա:

Գործով տուժողների կողմից քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացվել:

Դատարանը ստուգել ու պարզել է, որ Համաներման ակտի համապատասխան դրույթը Վռամ Բ.-ի նկատմամբ կիրառելու խոչընդոտներ չկան:

Ամբաստանյալը չի առարկել, որ իր նկատմամբ կիրառվի Համաներման ակտը, և իր քրեական հետապնդումը դադարեցվի ո՛չ արդարացման հիմքով:

Դատարանը որոշել է Վռամ Բ.-ի նկատմամբ կիրառել Համաներման օրենքը, կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը: