Զուրաբյան. Ալիևը հայտարարել է ՀՀ դեմ պատերազմի անոնսը: Սա նաև Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» վախճանն է
Ալիեւը հայտարարել է Հայաստանի դեմ պատերազմի անոնսը: Մեր պետությունը «ֆաշիստական» է անվանել մի բռնապետ, որը պետություն է կառուցել համակարգային հայատյացության հիմքի վրա, բնաջնջել է Արցախը, հերոսացրել Ռամիլ Սաֆարովին, առեւանգել ընդդիմախոսներին այլ երկրներից եւ սպանել նրանց: Նա մոռացել է, որ օրենքի սահմաններում հայերի պայքարին Ադրբեջանը հակադրեց Սումգայիթի, Կիրովաբադի եւ Բաքվի ջարդերը:
Իրականում Ալիեւը ուղղակի զգացել արյան հոտը եւ միջազգային ահագնացող անարխիայի պայմաններում փորձում է օգտվել առաջացած ռազմաքաղաքական վակուումից եւ զավթել հայկական հողերը:
Սա նաեւ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» քաղաքականության վախճանն է, ըստ որի Հայաստանը պետք է Արցախի զոհաբերման գնով խզեր հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ անվտանգության երաշխիքներ փնտրեր Արեւմուտքում, որը պիտի պաշտպաններ մեր միջազգայնորեն ճանաչված սահմանները եւ Ադրբեջանին նստացներ բանակցությունների սեղանի մոտ:
Հիմա ո՞վ կարող է զսպել Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական ագրեսիան. Միացյալ Նահանգնե՞րը, Ֆրա՞նսիան, Ռուսաստա՞նը թե՞ Իրանը:
Ամբողջական՝ «Ազատության» տեսանյութում: