Զուրաբյան. Երբ հասկանանք, որ ամեն ինչ որոշում է ուժը, այդ ժամանակ նոր այս աղետալի վիճակից դուրս կգանք

Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը Իլհամի Ալիևի շտապողականության մասին է վկայում: Ադրբեջանին աջակցող Թուրքիայում ընտրություններ են․ Էրդողանի հաղթանակը միանշանակ չէ: Այս մասին ասում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում:
ՀԱԿ փոխնախագահի խոսքով՝ Ադրբեջանի լկտիացմանը նպաստում է Հայաստանի իշխանությունների անհասկանալի արտաքին քաղաքականությունը: Եթե պարտությունից ու զիջումներից հետո երկու ամիսը մեկ Հայաստանը ենթարկվում է ագրեսիայի, ապա ինչ-որ բան սխալ է Փաշինյանի վարած դիվանագիտությունում:
«Երբ հասկանանք, որ միջազգային հանրությունը բարեգործությամբ չի զբաղվում, և նրանից արդարադատություն մուրալը բացարձակ անիմաստ գործ է, քանի որ ամեն ինչ որոշում է ուժը, այդ ժամանակ նոր այս աղետալի վիճակից դուրս կգանք», նշում է Զուրաբյանը: