Զուրաբյան. Սա գլխավոր պարտությունն էր էս մաֆիայի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ

Մարտի 1-ի գործով մեղադրյալների թիվն անցած շաբաթ ավելացավ մեկով՝ մեղադրանք առաջադրվեց Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:
Երեքշաբթի առավոտյան էլ իր առանձնատանը մահացած հայտնաբերվեց 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանը: Իրավապահները որպես նախնական վարկած առաջ քաշեցին ինքնասպանությունը:
«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
« Իրականում էս բանդայի, մաֆիայի ամբողջ հույսը առաջին հերթին եղել է կապված նրա հետ, որ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը կօգտագործվի գործը փակելու նպատակով: Որովհետև եթե Սահմանադրական դատարանի ավանտյուրան հաջողվեր, դրանից հետո դատավորը, օրինակի համար, համարեր, որ Սահմանադրական դատարանի որոշումը նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանին չեն կարող քրեական հետապնդման ենթարկել և չեն կարող կալանավորել, որովհետև անձեռնմխելիության սկզբունքը տարածվում է նրան մեղսագրվող գործողությունների վրա, դա կլիներ էս գործի վերջը՝ Մարտի 1-ի գործը կփակվեր: Հիմա, դա չանցավ: Սա անկյունաքարային զարգացում էր, սա գլխավոր պարտությունն էր էս ամբողջ մաֆիայի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, սա արդեն շատ լուրջ առաջընթաց է, որովհետև հիմա բոլորին պարզ է դառնում, որ քրեական հետապնդումը շարունակվելու է, քննությունը շարունակվելու է:
Հիմա նոր բացահայտում եղավ՝ այս խնդիրների հետ կապված, և մենք մեր հայտարարության մեջ նշում ենք, որ նման լայնածավալ կեղծման գործընթաց՝ փաստաթղթերի և ապացույցների, չէր կարող լինել, և խաղաղ ցուցարարների ցրման գործընթաց չէր կարող լինել, եթե առաջին դեմքերի կողմից ոստիկանությունը․․․»
Ամբողջական՝ սկզբնաղբյուրի տեսանյութում