«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացվել․ Փաշինյան

ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացվել․ Փաշինյան

Նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) նյութեր են ոչնչացրել, այսօր Ազգային պատկերասրահում՝ ասուլիսի ժամանակ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ազգային անվտանգության ծառայությունում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ Ազգային անվտանգության ծառայության նյութեր են ոչնչացրել», - ասաց վարչապետը:

Հարցին, թե ի՞նչ կարևորության նյութեր են ոչնչացվել, Փաշինյանը պատասխանեց. - «Որ ոչնչացրել են, ինչ իմանանք»։

Վարչապետը տեղի ունեցածը հանցագործություն որակեց։