«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

ԱՀ ՄԻՊ. Արտակ Բեգլարյանի ճեպազրույցը

ԱՀ ՄԻՊ. Արտակ Բեգլարյանի ճեպազրույցը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը խոսել է Արցախի Հանրապետության զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգությունների մասին: Մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ արդեն բաց և փակ աղբյուրներից տեղեկություններ կան, որ ադրբեջանական զինված ուժերի ներքո գտնվում են Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների մարմիններ:

«Որոշ ապացույցներ կան, որ մեր զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանը որոշակի ոտնձգություններ է կատարել, որոնք խստագույնս արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով: Իհարկե, երբ ավելի մանրամասն ապացույցներ ունենանք, կներկայացնենք»,- ասաց Բեգլարյանը:

Նրա խոսքով` միջազգային հանրության պատասխանատվությունն է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել, որպեսզի կանխարգելվեն այդպիսի հնարավոր ոտնձգությունները և վայրագությունները:

 «Եթե արձանագրվեն այդպիսի դեպքեր, ապա պետք է համապատասխան պատիժ սահմանվի նաև միջազգային հանրության կողմից»,- եզրափակեց Բեգլարյանը: