Արման Թաթոյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիք

Պաշտոնական 15.09.2021   11:33   111

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիքի մարզ՝ հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Կիրականացվեն մի շարք փաստահավաք աշխատանքներ ադրբեջանական զինծառայողների կողմից մարդու իրավունքները խախտող արարքների առնչությամբ, այդ թվում՝ կապված Մ2 միջպետական ճանապարհի Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում ադրբեջանական իշխանությունների տեղադրած ոստիկանական հենակետի հետ։

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները կայցելեն նաև ՀՀ մի շարք զորամասեր։ Տեղի կունենան ուսումնասիրություններ, առանձնազրույցներ զինծառայողների հետ և այլն:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԱԾ-ն սեպտեմբերի 12-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարները փաստաթղթերն ու բեռները ստուգելու համար:
Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանցիներն իրանցի վարորդներից 250 դոլար են պահանջում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գորիս-Կապան ավտոճանապարհ, սահման, Սյունիք, Կապան, ադրբեջան, ՄԻՊ Արման Թաթոյան, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon