«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Ծառուկյանը, Վանեցյանը, Շարմազանովը, Արա Սահակյանը ձերբակալվեցին

Ծառուկյանը, Վանեցյանը, Շարմազանովը, Արա Սահակյանը ձերբակալվեցին

ԱԱԾ-ն ձերբակալել է ԱԱԾ նախկին ղեկավար  Արթուր Վանեցյանին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ՀՀԿ մամուլի  խոսնակ  Էդուարդ Շարմազանովին, ԱԺ նախկին փոխոսնակ Արա Սահակյանին: Տեղեկությունը հայտնել է news.am-ը:

Գագիկ Ծառուկյանը բերման էր ենթարկվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքից առաջ, իսկ Վանեցյանն ու Շարմազանովը հանրահավաքից հետո:

«ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կասկածվում է ՀՀ ՔՕ 225.1 (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) եւ 307.1 (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը) հոդվածներով», գրում է news.am