«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Դավիթ Տոնոյանն ընդունել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հորը

Դավիթ Տոնոյանն ընդունել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հորը

Մարտի 22-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հորը՝  Արմեն Ղազարյանին:

 ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահը Արմեն Ղազարյանին տեղեկացրել է, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ` համագործակցելով ինչպես Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների հետ: 

 Հիշեցնենք, Արմեն Ղազարյանը, մարտի 22-ին այցելել է  մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի  քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովին