Ֆրանսիայի Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Պաշտոնական 18.10.2020   11:00   114

Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հոկտեմբերի 15-ին միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ-ն։

Փաստաթուղթը պարունակում է, մասնավորապես, հետևյալ պատգամը․ «Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես նրա բնակչության անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավական»։

Այսպիսով, Լիմոնեն Ֆրանսիայում երկրորդ քաղաքն է Ալֆորվիլից հետո և առաջինը Օվերն-Ռոն-Ալպ շրջանում, որ ճանաչում է Արցախի անկախությունը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ֆրանսիա, պատերազմ Արցախում, ԱՀ անկախություն, Լիմոնե

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon