ՀԱՊԿ-ը խորհրդակցություններ կանցկացնի ՀՀ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ

Տարածաշրջան 15.05.2021   11:31   80

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությանը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկացրել է պաշտոնական ուղերձով, որն ուղարկվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին: Առաջիկա օրերին խորհրդակցություններ կանցկացվեն Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ, ուրբաթ օրը ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Հայկական կողմը ՀԱՊԿ քարտուղարությանը տեղեկացրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ - Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին ուղղված ուղերձով: Ներկայումս մշակվում է խորհրդակցությունների անցկացման հարցը: Ակնկալվում է, որ խորհրդատվությունները տեղի կունենան առաջիկա օրերին»,- ասել է նա:

Զայնետդինովը նշել է նաեւ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը օրվա ընթացքում մի քանի բանակցություններ է վարել Հայաստանի եւ Տաջիկստանի ներկայացուցիչների հետ: «Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի եւ Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուհրիդինի հետ»,- ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀԱՊԿ, Հայաստան, ադրբեջան, սահման

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon