«  Մարտ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. Փաշինյանի հերթական պատրանքը

Հարութ Ուլոյան. Փաշինյանի հերթական պատրանքը

Նիկոլ Փաշինյանը այսօր Հանրապետության հրապարակում հայտարարել է, որ «ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի»:

Տվյալ հայտարարությունն այդքան անհեթեթ չէր հնչի, եթե նույն Փաշինյանը ընդամնեը մի տարի առաջ, խոսելով կիսանախագահական կառավարման մասին, չհայտարարեր, որ այդ համակարգը «ձախողված» և «անպատասխանատու» համակարգ է (25.01.2020): 

Թե իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ, թե անձամբ Փաշինյանը տարբեր առիթներով կտրականապես մերժում էին կառավարման համակարգ փոխելու վերաբերյալ խոսակցությունները: Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարում էր նաև, որ խորհրդարանական կառավարման համակարգը «բխում է մեր երկրի շահերից» (01.05.2018), որ պետք է ոչ թե կառավարման համակարգը փոխել այլ «պետք է ձևավորվի իրական խորհրդարանական կառավարման համակարգ» (24.11.2018):
Ավելին, նույն Փաշինյանը 2015 թվականին, խորհրդարանական համակարգին անցնելուն ուղղված սահմանադրական փոփոխությունները անվանում էր «կեղծ օրակարգ»` անուղղակի կերպով լեգիտիմացնելով այդ ողջ գործընթացը:

Իսկ այսօր, ահա, Փաշինյանը լուրջ դեմքով հայտարարում է, որ ներկայիս խորհրդարանական կառավարման համակարգ ձևավորող Սահմանադրությունը «բազմաթիվ ճգնաժամային ռիսկեր է ստեղծում»: 

Իչպե՞ս հասկանալ Փաշինյանի դիրքորոշման նման կտրուկ փոփոխությունը: Միգուցե ուղեղի պայծառացո՞ւմ: Հազիվ թե: Այդ դեպքում հնչեցված «ներողությունների» շարքում գոնե պետք է  խոստովաներ նաև տվյալ թեմայի վերաբերյալ սեփական սխալականությունը: 

Իրականությունը, սակայն, այն է, որ Փաշինյանի կողմից կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ ասված տեքստը հրապարակ նետված հերթական պատրանքն է (ֆիկցիան): Պատրանք է ոչ այնքան այն իմաստով, որ կառավարման համակարգի փոփոխության գնալու ցանկություն չկա, այլ որ նման փոփոխությունը` հանրաքվեն, որպես «կեղծ օրակարգ», միտված է լինելու բացառապես սեփական իշխանությունը երկարաձգելուն:

Հարութ Ուլոյան