«  Ապրիլ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

  • Սուրբ Հարության տոնի հաջորդ շաբաթ օրը Հայ Առաքելական Եկեղեցում Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է: Հիսուս Քրիստոսին մկրտողի և Նրա գալուստն ավետողի՝ Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման պատմությանն առավել մանրամասն անդրադարձել են Ս. Մատթեոս և Ս. Մարկոս ավետարանիչները (Մատթ. 14:1-12, Մարկ. 6:14-29): Ըստ ավետարանիչների՝ Հերովդես թագավորը ձերբակալում և բանտ է նետում Հովհաննես Մկրտչին, որովհետև նա մեղադրում էր թագավորին՝ եղբորը սպանելու ու նրա գահին տիրանալու և կնոջը՝ Հերովդիային կնության առնելու համար: Հերովդեսը չի համարձակվում սպանել Հովհաննես Մկրտչին: Սակայն, իր ծննդյան օրը հրապուրվելով Հերովդիայի դստեր պարով, թագավորը երդվում է տալ նրան այն, ինչ կամենար: Ոխակալ Հերովդիայի ցուցումով աղջիկը ցանկանում է Հովհաննես Մկրտչի գլուխը: Սուրբ Աստվածածնից հետո Ս. Հովհաննես Մկրտիչը Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն սուրբն է: Սրբի անունը, իբրև բարեխոսի, ժամերգության ընթացքում ընթերցվող մաղթանքի մեջ հիշատակվում է երկրորդը՝ Սուրբ Աստվածամոր անունից հետո: Ըստ ավանդության՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից իր հետ Հայաստան է բերել սրբի մասունքներից և ամփոփել Մուշ քաղաքին մոտ գտնվող վայրում, ուր և հետագայում կառուցվել է նշանավոր Ս. Կարապետ վանքը:

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-04-15, 2024-04-06, 2025-04-26, 2026-04-11, 2027-04-03, 2028-04-22, 2029-04-07, 2030-04-27: