Հայաստանը գրանցել է «Սպուտնիկ V» պատվաստանյութը

Կարևոր 01.02.2021   20:06   111

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավանություն է տվել COVID-19-ի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը։ Տեղեկությունը հայտնում է interfax-ը:

Հավանություն տալու վերաբերյալ որոշումն ընդունվել է առողջապահության նախարարության հրահանգով՝ հիմնվելով Ռուսաստանում անցկացված կլինիկական փորձարկումների 3-րդ փուլի տվյալների վրա՝ առանց Հայաստանում լրացուցիչ հետազոտությունների։

Նշենք, որ «Սպուտնիկ V»-ն ավելի վաղ գրանցվել է Արգենտինայում, Բելառուսում, Վենեսուելայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում ու Արաբական Միացյալ Էմիրություններում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon