Պաշտոնական
ՀՀ ՊՆ. Հայ զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Արթուր Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը»,– նշված է հաղորդագրության մեջ: