«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

ՀՀ ՊՆ. Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են

ՀՀ ՊՆ. Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են

Ճակատային գծի ամբողջ երկայնքով մարտական գործողությունները դադարեցված են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ժամը 06:00-ից սկսած պահպանվում է հարաբերական անդորր: Ներկա պահին ընթանում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման գործընթացը Արցախում»:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ աշխատանքային խորհրդակցություն ժամանակ։

Նա ընդգծել է, որ պատերազմական այս օրերին ծառայության աշխատակիցներն անվերապահ նվիրումով են կատարել իրենց առաջադրանքները, հիմա էլ անելիքները շատ են ոչ միայն Ստեփանակերտում, այլև մյուս բնակավայրերում

«Ստեղծված իրավիճակում ծառայության տնօրենը հստակ առաջադրանքներ ու հանձնարարականներ է տվել ինչպես չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման, այնպես էլ հրդեհների ու հրթիռակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքների անվտանգության հարցերով զբաղվելու մասով։ Վնասների չափը կգույքագրվի»,- նշել է Սարգսյանը։

Ծառայության ղեկավարը շնորհակալություն է հայտնել փրկարար ուժերին Արցախի համար ամենադժվար օրերին՝ հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու համար:

ՌԴ նախագահը, ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։