ՀՀ ՔԿ. Ձորը գլորված զրահափոխադրիչում ևս 4 մարդ է եղել

Պաշտոնական 21.05.2021   18:00   107

Սիսիան-Մուծք ճանապարհին ձորը գլորված զրահափոխադրիչում, բացի մահացած զինծառայողից, եղել են նաև երեք պարտադիր ժամկետային զինծառայողներ և զորամասի զրահատանկային ծառայության պետը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

«2021թ. մայիսի 20-ին` ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ՄՏԼԲ տեսակի զինտեխնիկան մշտական տեղակայման վայրից կիրառման շրջաններ ընթանալիս, Սիսիան-Մուծք ճանապարհի 15 կիլոմետրի հատվածում, դուրս է եկել ճանապարհից և մոտ 100 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով տեխնիկայի մեխանիկ-վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ տեխնիկայում գտնվող երեք պարտադիր ժամկետային զինծառայողները և զորամասի զրահատանկային ծառայության պետը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՀ ՔԿ, Արման Համբարյան, զինվոր է մահացել, Սիսիան-Մուծք

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon