Հունահայոց թեմը հայ գերիների հարցով դիմել է Հունաստանի վարչապետին

Պաշտոնական 02.12.2020   11:35   142

Հայ առաքելական եկեղեցու Հունաստանի թեմի (Հունահայոց թեմ) առաջնորդական տեղապահ տեր Խորեն վարդապետ Առաքելյանը հայ գերիների հարցով դիմել է Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսին։ Դիմումի նկարը նա հրապարակել է ֆեյսբուքում։

«Այսօր գրություն ուղարկեցի Հունաստանի վարչապետ տիար Կիրյակոս Միցոտակիսին` հայ գերիների շուտափույթ և անվնաս վերադարձի գործում կարելի միջնորդություն անելու խնդրանքով: Հուսանք, որ մեր եղբայրները ողջ և առողջ շուտով կվերադառնան տուն»,-գրել է նա։

Նշենք, որ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել ենք առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չենք կարողացել պարզել: Էլ չեմ նշում վկայությունների, զանգերի և այլ ապացույցների հիման վրա հավաքագրվող տվյալները:
Առանձին փաստահավաք գործունեություն ենք իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի:

На изображении может находиться: текст

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Խորեն վարդապետ Առաքելյան, գերիներ, Հունաստան, Հունաստանի վարչապետ, անհետ կորածներ, պատերազմ Արցախում, Հայաստան, Հունաստանի թեմ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon