Ժնևում շարունակվում է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը

Պաշտոնական 30.01.2020   13:20   435

Ժնևում շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Այն անց է կացվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ»,- նշել է Նաղդալյանը:

Նախարարները հանդիպել ու քննարկումներ են ունեցել նաև երեկ՝ հունվարի 29-ին: Նրանց բանակցություններին նախորդել էր Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ադրբեջանի ԱԳՆ, ԵԱՀԿ ՄԽ, Ժնև, ԼՂ, ՀՀ ԱԳՆ, Զոհրաբ Մնացականյան, Էլմար Մամեդյարով

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon