Կարմիր խաչն այցելել է 4 հայ գերիների

Պաշտոնական 05.02.2021   10:30   73

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող 4 հայ գերիների։ Տեղեկությունը հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

Նրա տեղեկացմամբ՝ 4 գերիների թվում եղել են ոչ միայն զինվորականներ, այլև քաղաքացիական անձինք։ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելությունները կատարել են փետրվարի 1-ին և 2-ին։

«Տեսակցությունների ժամանակ անձանց հնարավորություն ենք ընձեռել կապ հաստատել իրենց հարազատների հետ»,- նշել է Ամատունին։ Թե քանիսն են կարողացել խոսել հարազատների հետ՝ նա չհստակեցրեց։

Զառա Ամատունու խոսքով՝ այցելության ընթացքում կոմիտեի ներկայացուցիչները ծանոթացել են գերիների պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին։

Նշենք, որ ՄԻԵԴ-ը ստացել է Հայաստանի գանգատն Ադրբեջանի դեմ, ինչպես նաև հարցում 228 գերիների վերաբերյալ:

Նաև նշենք, որ 228 հայ գերիներից բացի, կան ենթադրյալ գերեվարման դեպքեր, որոնց քանակը հասնում է մի քան տասնյակի։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         գերիներ, Կարմիր խաչ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon