«  Մարտ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ. ՊՆ

Կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ. ՊՆ

Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ-ից
«Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ ArmLur.am-ի՝ կորած զինվորները Կարեն Շահնազարյանն ու Աղասի Հովհաննիսյանն են, որոնք Քարվաճառի 105 զորամասից են եղել եւ այժմ իրենց ծառայությունը իրականացնում էին Ջերմուկի զորամասում: Զինվորները 5 օր՝ չէին կարողանում հերթափոխ կազմակերպել, տղաներն էլ գնացել են իրենց դիրքից մեկ այլ դիրք՝ իրենց ծխախոտ, այլ անհրաժեշտ իրեր բերելու եւ կորել են: