Լևոն Մկրտչյանի «Մատյան անկախության» վավերագրական ֆիլմը (ամբողջական)

Կարևոր 21.09.2021   20:00   502

Ռեժիսոր Լևոն Մկրտչյանի «Մատյան անկախության» վավերագրական ֆիլմում ներկայացվում է Հայաստանի պատմությունը 1988-1999 թվականներին:

Ֆիլմը նկարահանվել է 2002 թվականին«Մատյան անկախությունում» վավերացված են նորանկախ Հայաստանի հիմնադրման տարիների պատմական իրադարձությունները, որոնք տարիներ շարունակ արգելված կամ կեղծված են եղել հասարակության համար: 

Ֆիլմը ցուցադրում է «Մեր պայքարը», «Մեր ոգին», «Մեր պատերազմը», ֆիլմում ներկայացվում են, թե ինչպես է Խորհրդային Հայաստանը դառնում անկախ Հայաստանի Հանրապետություն, ներկայացվում է առաջին անգամ հիմնի երաժշտության տակ ծածանվող եռագույնը ՀՀ-ում և ՄԱԿ-ում, ներկայացվում է, թե ինչպես է Ազգային հերոսի առաջին մեդալով պարգևատրվում է Վազգեն Ա կաթողիկոսը, զորահանդեսը, շախմատի միջազգային օլիմպիադան և այլ պատմական փաստեր:

Եվ այս ամենը ղեկավարում է Լևոն Տեր-Պետրոսյանը, ով պատշաճ ներկայացնում է մեր երկիրը արտասահմանում՝ առանց բարդույթների, ինքնավստահ և հավասարը հավասարի պես հանդիպելով այլ երկրների առաջնորդներին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Տեր-Պետրոսյան, Հայաստան, «Մատյան անկախության», Լևոն Մկրտչյան, Անկախության օր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon