Լևոն Զուրաբյան. Հակասությունները հենց իշխանության ներկայացուցչի դիրքորոշումների մեջ են

Քաղաքական 30.12.2020   17:42   699

Հայ  Ազգային Կոնգրես կոսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Իշխանության ներկայացուցիչը հայտարարում է. «Դուք գիտեք՝ վարչապետ Փաշինյանը առաջարկել է հանդիպումներ ունենալ եւ քննարկել քաղաքական իրավիճակը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ներկայացուցիչների հետ, եւ ես շատ ուրախ եմ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ԼՀԿ-ն, թե՛ այլ կուսակցություններ, որոնք որ արդեն հայտարարել են օրինակ՝ ՀԱԿ-ը … հայտարարել են, որ իրենք պատրաստ են այդ քննարկումներին»։ 

Այդ պնդման մեր հերքումից հետո նույն ներկայացուցիչը լրիվ այլ կերպ է ներկայացնում իր ասածը. «այսօր ճեպազրույցի ճամանակ ես ասել եմ, որ ի թիվս այլ կուսակցությունների՝ ՀԱԿ-ը նույնպես ճիշտ է գտնում արտահերթ ընտրությունների գնալը և հույս հայտնել, որ կլինի հանդիպում նաև Հայ Ազգային Կոնգրեսի հետ»։

Որպես վերջին մտքի հիմնավորում հղում է կատարվում իմ ֆեյսբուքյան գրառման վրա, որում ես ոչ մի բան չեմ ասել քննարկումներին մեր պատրաստակամության մասին, այլ ընդամենը նշել եմ, որ արտահերթ ընտրությունների գործընթացի նախաձեռնումը ճիշտ քայլ է։

Ինչպես տեսնում եք, հակասությունները ոչ թե Կոնգրեսի «հանրայնացված», այլ հենց իշխանության ներկայացուցչի ներկայացված դիրքորոշումների մեջ են։ Երբ իշխանությունը չի կարողանում հստակ ներկայացնել իր ասելիքը, այ դա իսկապես խնդիր է, որը նրան միշտ դնում է անհարմար վիճակների մեջ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Զուրաբյան, ՀԱԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon