Լավրով. Մոսկվան եւ Բաքուն փոխզիջման հնարավորություն են տեսնում ԼՂ կարգավորման հարցում

Արցախ 03.12.2019   14:57   1152

 Ռուսաստանը եւ Ադրբեջանը կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում փոխզիջում գտնելու հնարավորություն կա: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, դեկտեմբերի 3-ին Բաքվում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք ունենք ըմբռնում, որ գոյություն ունեն փոխզիջման հասնելու հնարավորություններ: Գործը դյուրին չԷ: Այդ հակամարտությունը առավել երկարատեւներից մեկն Է ԱՊՀ տարածքում:

Այսօրվա եւ երեկվա շփումները մեզ թույլ տվեցին ավելի լավ հասկանալ՝ ինչպես ջանալ առաջ շարժվել: Հուսով եմ, որ արդյունքներ կլինեն»,-ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը, հիշեցնենք, Բաքու է ժամանել երեկ, այսօր նա հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սերգեյ Լավրով, ադրբեջան, Ռուսաստան, ԼՂ, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon