«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Այվազյանն ու Լավրովը հուշագիր են ստորագրել (տեսանյութ)

Այվազյանն ու Լավրովը հուշագիր են ստորագրել (տեսանյութ)

ՀՀ–ում աշխատանքային այցով գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը  ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ  մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Ալիևի այդ հայտարարությունները քննարկվել են Երևանում կայացած հանդիպումների ընթացքում, ՌԴ նախարարը պատասխանեց, որ իր հայ գործընկերոջ հետ քննարկվել են հետկոնֆլիկտային շրջանում կարգավորման բոլոր խնդիրները՝ տնտեսական, հումանիտար, և շատ այլ հարցեր:

Ըստ նրա, երեք երկրների ղեկավարների տորագրած եռակողմ հայտարարության հիման վրա մշակված հաղորդակցությունների ապաշրջափակման մեխանիզմը նախատեսում է իրականացման բացառապես կամավոր սկզբունք `փոխշահավետ հիմունքներով:

«Այս մեխանիզմը ոչ մի կերպ չի ենթադրում որևէ այլ բան, քան տարածաշրջանի տրանսպորտային ու տնտեսական կապերի ամբողջական ապաշրջափակմանն ուղղված դիվանագիտական համաձայնություն և որոշումներ։ Ցանկացած այլ հարց, որը կհակասի երեք ղեկավարների այս պայմանավրվածությանը, իհարկե, չի կարող դիտարկվել որպես այլընտրանք այն ամենին, ինչ պայմանավորվել է», - ասաց Լավրովը։

Լավրովն ընդգծեց, որ իրենք չեն նվազեցնում ջանքերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմից հետո բոլոր պահվող անձանց հայրենիք վերադարձին:

«Մանրամասն անդրադարձ ենք կատարել Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակին, ընդգծել ենք ձեռք բերված առաջխաղացումը և իրավիճակի կայունացումը: Մենք չենք նվազեցնում ջանքերը, որոնք ուղղված են բոլոր պահվող անձանց հայրենիք վերադարձին, ականազերծմանը, մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը»,- ասաց Լավրովը:

Անդրկովկասում անվտանգության ապահովման երաշխիքը Ռուսական 102–րդ ռազմաբազայի գործունեությունն է, ինչպես նաև հայ–ռուսական համատեղ զորախմբի ու ՌԴ սահմանապահ զորքերի ներկայությունը Հայաստանում Լավրովն ասաց.

«Մենք այսօր միջկառավարական հուշագիր ենք ստորագրել` կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ։ Դրա իրականացումը թույլ կտա շոշափելի արդյունքի հասնել այդ զգայուն ու ակտուալ ոլորտում հետագա համագործակցության մեջ, ինչպես նաև ամրապնդել կենսաբանական անվտանգության մեր ընդհանուր միջավայրը»։

Նա նաև նշեց, որ այս ասպարեզում Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր համագործակցությունը ՀԱՊԿ և ԱՊՀ սահմաններում։