«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Լավրովը հայտարարել է, որ ԼՂ-ում կրակի դադարեցման մասին հարցը լուծվել է ԱՄՆ-ի մասնակցությամբ

Լավրովը հայտարարել է, որ ԼՂ-ում կրակի դադարեցման մասին հարցը լուծվել է ԱՄՆ-ի մասնակցությամբ

Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին հարցը լուծվել է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ֆրանսիայի մասնակցությամբ: Որոշում կայացնելիս հաշվի է առնվել նրանց դիրքորոշումը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ: Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Չեմ կարծում, թե հարցը լուծվել է առանց ԱՄՆ-ի մասնակցության: ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դիրքորոշումը, որը մինչեւ նոյեմբերի 9-ը համաձայնագրի կնքումը բազմիցս արտահայտվել է նախագահների, նախարարների եւ համանախագահ երկրների հատուկ ներկայացուցիչների մակարդակով, եղել է հօգուտ արյունահեղության անհապաղ դադարեցման եւ կրակի դադարեցման հսկողության մեխանիզմի մշակման եւ քաղաքականապես ու հոգեբանորեն ազդել է իրավիճակի վրա»,-ասել է նա:

Լավրովը ցավալի է անվանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների մոտ «վիրավորված ինքնասիրությունը»:

«Ամերիկացի եւ ֆրանսիացի իմ գործընկերների հետ շփումներում, ինչպես եւ ԼՂ թեմայով նախագահ Պուտինի հետ նախագահ Մակրոնի հետ շփումներում վերջին օրերին ակնհայտորեն նկատվում է վիրավորված ինքնասիրություն: Եվ դա ցավալի է»,-ասել է նա: