ՄԱԿ. «Հայոց ցեղասպանության փաստը պետք է դատական ատյանը որոշի»

Աշխարհ 23.04.2021   10:30   104

ՄԱԿ-ը ելնում է նրանից, որ ցեղասպանության փաստը «պետք է դատական համապատասխան ատյանը որոշի»: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ԱՄՆ-ի ծրագրերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ցեղասպանության փաստը պետք է որոշի համապատասխան դատական ատյանը, եթե խոսենք ՄԱԿ-ի դիրքորոշման մասին»,- ասել է նա:

Դյուժարիկը նշել է, որ չի մեկնաբանի և չի գնահատի 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները, քանի որ դրանք տեղի են ունեցել նախքան համաշխարհային կազմակերպության ստեղծումը:

Ըստ The Wall Street Journal-ի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ որոշման մասին կհայտարարի շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին, երբ Հայաստանում նշելու են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

Հրապարակման աղբյուրներն ընդգծում են, որ վերջնական որոշում դեռ կայացված չէ, և Բայդենը կարող է սահմանափակվել ձևական հայտարարությամբ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայոց ցեղասպանություն, Ջո Բայդեն, ՄԱԿ, Ստեֆան Դյուժարիկ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon