Մարտի 1-ի գործով Մասիս Այվազյանն արդարացվեց

Մարտի 1 25.05.2020   14:00   1728

 ՀՀ վճռաբեկ դատարանը, դատավոր Լիլիթ Թադեւոսյանի նախագահությամբ, այսօր արդարացրեց Մարտի 1-ի գործով դատապարտյալ Մասիս Այվազյանին՝ հռչակելով նրա անմեղությունը, գրում է armtimes.com-ը:

2008 թվականի հունիսի 11-ին դատավոր Երեմ Եսոյանի դատավճռով  Այվազյանն մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար և դատապարտվել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: 2019 թվականի հունիսին Այվազյանի պաշտպանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատավճռի դեմ, որը, սակայն, դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, մերժվել էր:

Դեկտեմբերին արդեն վճռաբեկ բողոք էր ներկայացրել Գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ գործի քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը անօրինական և չհիմնավորված է և խաթարում է արդարադատության բուն էությունը: 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը բավարարեց դատախազության բողոքը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մարտի 1-ի գործ, Մասիս Այվազյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon