Մեկնարկել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի այցը Հայաստան

Պաշտոնական 16.10.2020   12:23   120

Մեկնարկել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի աշխատանքային այցը Հայաստան:

Նախարարը Դենիասի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին:

Նշենք, որ  Թուրքիայի իշխանությունները չորեքշաբթի երեկոյան 20 րոպե շարունակ Հունաստանի կառավարական օդանավը պահել են Մոսուլից հյուսիս թուրք-իրաքյան սահմանի երկնքում՝ մերժելով թռչելու թույլտվություն տալ, որին հավանություն էին տվել մի փոքր ավելի վաղ։ Օդանավում է եղել երկրի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, հայտնում է հունական ERT հեռւստատեսությունը։

«Այս գործողությունը դուրս է գալիս բարիդրացիություն հասկացության շրջանակից եւ խախտում է դիվանագիտական վարքագծի կանոնները»,- նշում է հեռուստաալիքը։

Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 20-ին: Երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունը զարգանում է դինամիկ կերպով և ընդգրկում է քաղաքական, պաշտպանության, առևտրատնտեսական, կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ոլորտներ: Երկու երկրների միջև առկա է ամուր իրավապայմանագրային դաշտ. Հայաստանը և Հունաստանը ունեն մինչ օրս ստորագրված ավելի քան 40 իրավական փաստաթուղթ: 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան-Հունաստան, Նիկոս Դենդիաս, պատերազմ Արցախում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon