Մի շարք հրաժարականներ` ՀՀ ԱԳՆ-ում

Պաշտոնական 31.05.2021   17:00   208

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ևս աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը նա հայտնել է ֆեյսբուք իր էջում։

Նա նաև տեղեկացրել է, որ շարունակելու է աշխատանքը դիվանագիտական ծառայությունում:

«ԱԳՆ գործունեության վերաբերյալ մեկնաբանությունների և այլ հարցերի համար կարող են դիմել spokesperson@mfa.am էլեկտրոնային հասցեով», - տեղեկացրել է Նաղդալյանը:

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել մայիսի 27–ին։ Մամուլը գրում էր, որ հրաժարականի պատճառը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հակասություններն են։

Պաշտոնից հրաժարվել է նաև  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։ 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արա Այվազյան, ՀՀ ԱԳՆ, հրաժարականներ ԱԳՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon