«  Փետրվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Яндекс.Метрика

Ներքին Խնձորեսկի դիրքերը հանձնվել են Ադրբեջանին (տեսանյութ)

Ներքին Խնձորեսկի դիրքերը հանձնվել են Ադրբեջանին (տեսանյութ)

Փետրվարի 4-ին Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի սահմանին մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հետ են քաշվել իրենց զբաղեցրած մի քանի դիրքերից` դրանք զիջելով ադրբեջանցիներին։

Այս մասին հայտնել է համայնքի ղեկավար Երվանդ Մալունցը` նշելով, որ այդ դիրքերում արդեն տեղակայվել են ադրբեջանցիները։

Գյուղապետի խոսքով` Ներքին Խնձորեսկի գյուղատնտեսական հողերն ու տները մոտակա դիրքերից այժմ ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են։

Նշենք, որ ավելի վաղ համայնքի ղեկավարը հերքել էր լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում տարածված լուրերն այն մասին, որ գյուղի տարածքը զավթվել է ադրբեջանցիների կողմից։

Տեսանյութը՝ azatutyun.am-ի