«  Փետրվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Яндекс.Метрика

Գյուղապետ. Ադրբեջանական զորքը Ներքին Խնձորեսկ չի մտել. այստեղ ևս ճշգրտվում է սահմանը

Գյուղապետ. Ադրբեջանական զորքը Ներքին Խնձորեսկ չի մտել. այստեղ ևս ճշգրտվում է սահմանը

Ադրբեջանական զորքը Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղ չի մտել։ Գյուղապետարանի ֆեյսբուքի պաշտոնական էջում հայտարարություն է տարածել գյուղապետ Երվանդ Մալունցը։

Նրա խոսքով՝ վերջին օրերին տեղի են ունենում պետական սահմանի ճշտման և հստակեցման աշխատանքներ։ Գյուղապետը շեշտում է՝ գործընթացը խաղաղ է ընթանում։ Այստեղ ևս պետական սահմանը ճշտվում GPS-ի միջոցով:

«Ի զգուշացումն և ի գիտություն սոցհարթակներում վխտացող կեղծ լրատվամիջոցների՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ Ներքին Խնձորեսկ ադրբեջանական ոչ մի զորք չի մտել. մի՛ զբաղվեք ապատեղեկատվություն տարածելով ու մի՛ փորձեք արհեստական խուճապ ստեղծել. ներքինխնձորեսկցին երբեք խուճապի չի մատնվում, մի՛ չարչարվեք ու ձեր երևակայությանն այդքան նեղություն մի՛ տվեք»,- գրել է գյուղապետը։

Նրա տեղեկացմամբ՝ Ներքին Խնձորեսկի բնակիչները մինչ օրս իրականացնում են գիշերային հերթապահություն՝ զինվորի հետ միասին հսկելով սահմանը։