Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների թիվը

Պաշտոնական 31.05.2021   12:11   108

Ոստիկանությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թիվը: 

«Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թ. թիվ 27-Ա որոշմամբ հաստատված Ազգային ժողովի 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 28-րդ կետի և ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` 31.05.2021 թ. հրապարակվում են ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, որը կազմում է 2.581.093 ընտրող:

Ըստ գտնվելու վայրի և հաշվառում չունեցող ընտրողների՝ քվեարկությանը մասնակցելու համար ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում ներկայացնելու գործընթացը սկսվում է 31.05.2021 թ.`ընտրություններից 20 օր առաջ»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ռեգիստր, Ոստիկանություն, արտահերթ ընտրություններ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon