Փաշինյանի ելույթը  «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացմանը

Պաշտոնական 16.10.2019   10:31   241

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը  «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացմանը։

Համաժողովի մեկնարկը տրվել է այսօր, այն տեղի կունենա  հոկտեմբերի 16-ից 18-ը Երևանում: Նշվում է, որ ֆորումը կարևոր հարթակ է վերհանելու գիտության և հասարակության վրա արհեստական բանականության (ԱԲ) ազդեցության հիմնահարցերը հետազոտական, տեխնոլոգիական և արդյունաբերական տեսանկյուններից։ Ֆորումն ունի երկու թեմատիկ ուղղություն՝ «Հասարակություն և ԱԲ» («Գերճշգրիտ կանխատեսումներ», «ԱԲ տեխնոլոգիաներ») ու «Գիտություն և ԱԲ» («Մեքենայական ուսուցում և ֆիզիկական գիտություններ» և «Մեքենայական ուսուցում և կենսագիտություն»)։

Այն կհամախմբի ճանաչված գիտնականների և առաջատար մասնագետների, որոնք մասնակցելով ակադեմիական քննարկումների և թեմատիկ բանավեճերի՝ կկիսվեն իրենց գիտելիքներով և հարուստ փորձով: Ֆորումը կամուրջ կստեղծի գիտության և արդյունաբերության բնագավառների ներկայացուցիչների միջև՝ նպաստելով գիտական ու տեխնոլոգիական ոլորտների վերափոխմանը:

«Ավրորա» ֆորումը տեղի կունենա  հոկտեմբերի 12-ից 21-ը Հայաստանում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, ֆորում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon