«  Մարտ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Փաշինյանը դիմել է ՀՀ նախագահին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար

Փաշինյանը դիմել է ՀՀ նախագահին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար

Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Նշենք, որ Արտակ Դավթյանը արդեն զբաղեցրել է այս պաշտոնը։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նա եղել է 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը։ Այս պաշտոնից նա ազատվել էր կորոնավիրուսի ժամանակ որդու հարսանիքը կազմակերպելու համար։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավթյանին ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ էր նշանակել 2020–ի հուլիսի 17-ին։ 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակվել էր գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը։

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից այսօր հայտնեցին, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասով և նույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասով` 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից:

Իսկ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ նախագահը Սահմանադրական դատարան էր դիմել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրով:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այսօր դիմել է ՀՀ վարչական դատարան։ 

Նշենք նաև, որ ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմը հանդես է եկել հայտարարությամբ: