«  Փետրվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Яндекс.Метрика

Փաշինյանը ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին

Փաշինյանը ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին

Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, իր առարկություններով ՀՀ վարչապետին է վերադարձրել ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնակության հրամանագրի նախագիծը: