«  Սեպտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Պաշտոնյաներն ու նրանց ընտանիքի անդամները սոցփաթեթով կկարողանան առողջարարական համալիրներ հաճախել

Պաշտոնյաներն ու նրանց ընտանիքի անդամները սոցփաթեթով կկարողանան առողջարարական համալիրներ հաճախել

Պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք և նրանց ընտանիքի անդամները սոցփաթեթի շրջանակում կարող են օգտվել նաև մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարել:

Որոշման նախագիծը, սեպտեմբերի 16-ի նիստում, ՀՀ կառավարությունը համարել է անհետաձգելի: Այն կքննարկվի նաև Ազգային ժողովում:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկում է պետական բյուջեի միջոցների հաշվին (կառավարության սահմանած կարգով) ապահովել հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող)՝ Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը։