«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հուլիսի 1

Պատմության այս օրը. հուլիսի 1

Հուլիսը տարվա յոթերորդ ամիսն է (Հուլյան և Գրիգորյան օրացույցներում), ունի 31 օր։ Հուլիսը տարվա ամենատաք ամիսն է Հյուսիսային կիսագնդում (որտեղ հուլիսը ամռան երկրորդ ամիսն է) և ամենացուրտը՝ հարավային կիսագնդում (որտեղ հուլիսը ձմռան երկրորդ ամիսն է)։ Հուլիսն անունն ստացել է ի պատիվ Հուլիոս Կեսարի, որը ծնվել է այդ ամսում։ Ժամանակակից դարաշրջանում մինչ հուլիսի 23-ը գտնվում է Խեցգետին համաստեղությունում, իսկ հուլիսի 23-ից հետո՝ Առյուծ համաստեղությունում։

Հայկական տոմարում հուլիսը համընկել է հրոտից ամսվա հետ։ Հայաստանում ջերմային ռեժիմով՝ ամառային, օրացուցայինով՝ ամռան երկրորդ ամիսն է։ Ցերեկվա տևողությունը Երևանում 14 ժ 46/7 է (15-ին)։ Արեգակի բարձր, հորիզոնից 73°06՝-ից (1-ին) 68°24՝ (31-ին) է։ Արևափայլքի տևողությունը 179-ից (Ստեփանավան) 422 ժ է (Արարատ)։ Արեգակնային գումարային ճառագայթումը 13,7-ից (Տաշիր) 20,3 կկալ/սմ² ամսական արեգակնային ճառագայթման հաշվեկշիռը՝ 7,4-ից (Բերդ) 11,3 կկալ/սմ2 ամիս (Եռաթմբեր)։ 

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Տարվա երկրորդ կեսի օրըнь второй половины года (Second Half of the Year Day) *
  • Աղքատության դեմ սպիտակ ժապավենի համաշխարհային օրը (World Day of the White Band Against Poverty)
  • Կատակելու միջազգային օրը (International Joke Day) *
  • Ռեգիի միջազգային օրը (International Reggae Day) *
  • Հավի թևիկների միջազգային օրը (International Chicken Wings Day) *
  • Արևային ակնոցի ստեղծման օրը *
  • Էսթի Լաուդերի օրը (Estee Lauder Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Ամերիկայի պատվո օրեր (Honor America Days) 
  • ԱՄՆ - Ընդհանուր ծառայությունների վարչական աշխատողների ազգային օրը (National GSA Employee Day) 
  • ԱՄՆ - Փոստի աշխատողների ազգային օրը (National Postal Worker Day) *
  • ԱՄՆ - Փոստային նամականիշի ազգային օրը (National U.S. Postage Stamp Day) *
  • ԱՄՆ - Փոստային ինդեքսի օրը (Zip Code Day) *
  • ԱՄՆ - Ամերիկյան կենդանաբանական այգիների օրը (American Zoo Day) *
  • ԱՄՆ - Բանաձևերի թարմացման օրը (Resolution Renewal Day) *
  • ԱՄՆ - Կոճապղպեղով քաղցրաբլիթի ազգային օրը (National Gingersnap Day) *
  • ԱՄՆ - Պաղպաղակի նոր համերի ազգային օրը (National Creative Ice Cream Flavors Day) *
  • Ավստրալիա - Թարթանի օրը (Tartan Day) *
  • Բահրեյն - Ճարտարագետի օրը 
  • Բոստվանա - Սերտսե Խամի օրը
  • Բուլղարիա - Հուլիսյան առավոտ *
  • Բուրունդի - Անկախության օրը 
  • Գանա - Հանրապետության օրը
  • Թաիլանդ - Սկաուտի օրը 
  • Լեհաստան - Շների ազգային օրը *
  • Կանադա - Կանադայի օրը (Canada Day)
  • Կանադա - Նյուֆաունդլենի և Լաբրադորի հիշատակի օրը
  • Կանադա - Վերաբնակեցման օրը (Moving Day) *
  • Կարիբյան Նիդերլանդներ - Ազատագրության օրը 
  • Հայաստան - Դատախազության աշխատողների օրը
  • Հնդկաստան - Բժշկի օրը (Doctor’s Day) 
  • Հնդկաստան - Ծառատունկի ազգային փառատոն (National Festival of Tree Planting)
  • Հոնկոնգ - Հոնկոնգի Հատուկ վարչական շրջանի ստեղծման օրը (HKSAR Establishment Day) 
  • Հունգարիա - Պետական ծառայողների և կառավարական պաշտոնյաների օրը
  • Ղրղզստան - Հարկային աշխատողի օրը 
  • Մեքսիկա - Ճարտարագետի օրը 
  • Նաուրու - RONPhos-ի փոխանցման օրը (RONPhos Handover Day) *
  • Նոր Զելանդիա - Թարթանի օրը (Tartan Day) *
  • Չինաստան - Կոմունիստական կուսակցության հիմնադրման օրը
  • Պորտուգալիա - Մայդերի օրը (Madeira Day) 
  • Ռուսաստան - Մարտական գործողությունների վետերանների օրը
  • Ռուսաստան - Հարկային հանցագործության բաժնի աշկատակցի օրըпреступлений
  • Ռուսաստան - Հյուսքագործի օրը
  • Ռուսաստան - Հավեի աստվածի օրը
  • Ռուանդա - Անկախության օրը 
  • Սինգապուր - Զինված ուժերի օրը 
  • Սինտ-Մարտեն - Ազատագրության օրը 
  • Սոմալի - Հանրապետության օրը
  • Սուրինամ - Էմանսիպացիայի օրը
  • Ուկրաինա - Ճարտարապետության օրը 
  • Ֆիլիպիններ - Տագբիլարանի օրը

* Հուլիսի 1-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 - Հորվաթիան դառնում է Եվրամիության 28-րդ անդամը:
2006 - Տպագրվեց «Գրեթերթ» գրական երիտասարդական ամսաթերթի առաջին համարը։
2002 - Հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը Գերմանիայի երկնքում բախվում են բեռնատար Բոինգը և բաշկիրական ավիաընկերության Տու-154 ուղևորատարը, զոհվում է 52 երեխա և 19 չափահաս:
1997 - Հոնկոնգը կրկին դարձավ Չինաստանի մաս։
1991 - Ընդունվեց ՀՀ Պետական օրհներգը՝ «Մեր Հայրենիքը»։
1991
- Պրահայի հավաքում Վարշավյան դաշինքը պաշտոնապես դադարեցնում է իր գոյությունը:
1980 - «Օ, Կանադան» դառնում է Կանադայի ազգային հիմնը։
1966 - Ֆրանսիան դուրս է գալիս ՆԱՏՕ-ից:
1962 - Բուրունդին և Ռուանդան անկախանում են Բելգիայից:
1960 - Սոմալին անկախացավ Միավորված Թագավորությունից:
1921 - Շանհայում ստեղծվում է Չինաստանի կոմունիստական կուսակցությունը:
1908 - SOS-ը դառնում է աղետի միջազգային ազդանշան:
1904 - Երրորդ Օլիմպիական խաղերի բացումը Սենտ Լուիսում, Միսուրի նահանգ, ԱՄՆ:
1903 - Շահագործման հանձնվեց Լանդվասսերի ուղեկամուրջը։

  • 2008 թ. այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

1867 - Կանադան հռչակեց իր անկախությունը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1977 - Լիվ Թայլեր, ամերիկացի դերասանուհի և մոդել

  • «Aerosmith» խմբի ղեկավար Սթիվեն Թայլերի և մոդել Բիբի Բյուելի դուստրն է։  Նկարահանվել է «Մատանիների տիրակալը» (2001-2003), «Գողացված գեղեցկություն» (1996), «Արմագեդոն» (1998), «Լուռ աշուն» (1994), «Կայսրություն» անունով խանութը» (1995), «Ծանր» (1996) և «Այն, ինչ դու անում ես» (1994) ֆիլմերում։ Նկարահանվել է նաև «Aerosmith»-ի «Crazy» տեսահոլովակում։

1969 - Լուիս Գարսիա Պոստիգո, մեքսիկացի ֆուտբոլային հարձակվող
1962 - Սեյրան Օհանյան, Հայաստանի և Արցախի ռազմական գործիչ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար
1961 - Դիանան՝ Լեդի Դի, Ուելսի արքայադուստր

  • 2002 թվականի BBC-ի կազմած բոլոր ժամանակների մեծ բրիտանացիների 100-յակում Դիանան 3-րդ հորիզոնականում է։

1938 - Ալիսիա Թերզյան, արգենտինահայ կոմպոզիտոր, դաշնակահարուհի և դիրիժոր
1934 - Սիդնի Պոլակ, ամերիկացի հայտնի ռեժիսոր

  • Հայտնի ֆիլմերից են «Երկու սրտերի հանդիպումը», «Աֆրիկայից», «Թութսի»։

1916 - Օլիվիա դե Հևիլենդ, Հին Հոլիվուդի ամենահայտնի դերասանուհիներից

  • Նա հոլիվուդյան դերասանուհի Ջոան Ֆոնտեյնի քույրը։ Երկու անգամ ստացել է «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակներ։ Նկարահանվել է «Քամուց քշվածները» ֆիլմում։

1902 - Ուիլյամ Ուայլերը, Հոլիվուդյան ամենահաջողակ ռեժիսորներից, բազմաթիվ հայտնի ֆիլմերի հեղինակ

  • Կինոյի պատմության մեջ ամենաշատ «Օսկարի» ներկայացված ռեժիսորն է՝ ռեկորդային 12 անգամ, ստացել է 3 «Օսկար» լավագույն ռեժիսորի համար։ Ընդհանուր թվով ստացել է մոտ 20 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 34-ի։ 

1892 - Ջեյմս Քեյն, դետեկտիվ ժանրի ամերիկացի գրող և լրագրող

  • Նա նուար ժանրը հիմնողների եռյակի մեջ է (Ռեյմոնդ Չանդլերի և Դեշիլ Հեմմեթի հետ)։

1892 - Ջեյմս Քեյն, ամերիկացի գրող
1804 - Ժորժ Սանդ՝ Ավրորա Դյուպե, ֆրանսիացի գրող

  • Բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է, որոնցից առավել հայտնի են «Ինդիանա» (Indiana, 1832), «Մոպրա» (Mauprat, 1837) «Կոնսուելո» (Consuelo, 1842), «Կոմսուհի Ռուդոլշտադ» (La Comtesse de Rudolstadt, 1843) և «Փոքրիկ Ֆադեթ» (La Petite Fadette, 1849) վեպերը։

1646 - Գոթֆրիդ Լայբնից, գերմանացի մաթեմատիկոս և փիլիսոփա (մ. 1716)