Պատմության այս օրը. հուլիսի 4
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Կոոպերատիվների միջազգային օրը (International Day of Cooperatives) *
- Դնեպր գետի միջազգային օրը *
- Բալի կորիզներ թքելու միջազգային օրը (International Cherry Pit Spitting Day) *
- Հացապտղի օրը (Jackfruit Day) *
Ազգային
- Արգենտինա - Գյուական բժշկի օրը
- Բանգլադեշ - Աշարի Պուրնիմա (Ashari Purnima) *
- Վենեսուելա - Ճարտարապետի օրը
- Հնդկաստան - Ծառատունկի ազգային փառատոն (National Festival of Trees Planting)
- Իտալիա - Գարիբալդիի օրը
- Լատվիա - Հրեա ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը
- Ռուսաստան - Քրեակատարողական համակարգի թիկունքի օրը
- Ռուսաստան - Դոստոևսկու օրը *
- Ռուսաստան - Կալինինգրադ քաղաքի օրը
- Ռուսաստան - Պատասխանատվությունից ելք գտնելու օրը
- Ռուսաստան - Տոներից հանգստանալու օրը
- Ռուանդա - Ազատագրության օրը
- Մարիանյան հյուսիսային կղզիներ - Ազատագրության օրը
- ԱՄՆ - Անկախության օրը (Independence Day)
- ԱՄՆ - Անքակտելիության օրը (Indivisible Day) *
- ԱՄՆ - Թոմ Սոյերի ազգային օրը (National Tom Sawyer Days) *
- ԱՄՆ - Բումբոքսների շքերթի օրը (Boom Box Parade Day) *
- ԱՄՆ - Մայթեզրին ձվածեղ պատրաստելու օրը (Sidewalk Egg Frying Day) *
- ԱՄՆ - «Կեսար» աղցանի ազգային օրը (National Caesar Salad Day) *
- ԱՄՆ - Քանթրի երաժշտության ազգային օրը (National Country Music Day) *
- ԱՄՆ - Տապակած կողոսկրերի ազգային օրը (National Barbecued Spareribs Day) *
- ԱՄՆ - Մսից կախում չունենալու օրը (Independence From Meat Day) *
- ԱՄՆ - Զբոսայգի շտապելու ազգային օրը (National Hop-A-Park Day) *
- ԱՄՆ - Փողոցային խաղերի ազգային օրը (National Play Outside Day) *
- Տոնգա - Տուպոու VI թագավորի ծննդյան օրը
- Ուկրաինա - Ազգային ոստիկանության օրը
- Ուկրաինա - Դատական փորձագետի օրը
- Ֆիլիպիններ - Հանրապետության օրը
- Ճապոնիա - Տանձի օրը
* Հուլիսի 4-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2004 - Հունաստանն առաջին անգամ դառնում է Եվրոպայի ֆուտբոլի չեմպիոն:
1999 - Այս տարվանից ՀՀ-ում նշվում է Հայաստանի Ազգային գրադարանի օրը:
1976 - Իսրայելի հատուկ ծառայությունները Ուգանդայում վնասազերծում են օդանավակայանում պատանդներ վերցրած ահաբեկիչներին։
1975 - Կանաչ Հրվանդանն անկախություն է ստանում Պորտուգալիայից:
1969 - Ատլանտայի փոփ փառատոնին 140 հազար մարդ է հավաքվում՝ տեսնելու «Led Zeppelin»-ին ու Ջանիս Ջոփլինին։
1969 - Ջոն Լենոնը լրագրողներին հայտարարեց, որ նոր խումբ է ստեղծել՝ «The Plastic Ono Band»-ը։
1946 - Քյոնիգսբերգի անունը դառնում է Կալինինգրադ
1944 - Ստեղծվեց Հայ Մշակութային Արարատ Կազմակերպությունը:
1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմ. Պրոխորովկա գյուղում սկսվում է մարդկության պատմության նեջ ամենաշատ կյանքեր խլած Կուրսկի ճակատամարտը:
1941 - Օկուպացված Լվովում նացիստներն իրականացնում են լեհ գրողների և գիտնականների կոտորած:
1918 - Բոլշևիկները գնդակահարում են Նիկոլայ II ցարին և նրա ընտանիքի անդամներին:
1914 - Սարաևոյում տեղի ունեցած սպանությունից վեց օր անց Վիեննայում տեղի է ունենում էրցհերցոգ (արխիդուքս) Ֆրանց Ֆերդինանդի և իր կնոջ՝ Սոֆիայի հուղարկավորությունը:
1892 - Սամոայում երկու անգամ իրար հետևից կրկնվում է հուլիսի 4-ը, ինչը կապված է այն բանի հետ, որ երկիրն անցնում է ամսաթվի փոփոխության գծից արևելք գտնվող ժամային գոտի:
1886 - ԱՄՆ անկախության հռչակագիրն ընդունելու հարյուրամյակի օրը Նյու Յորք է հասնում ամերիկացիներին ֆրանսիացի ժողովրդի նվիրած Ազատության արձանը:
1874 - Կառուցվում է Միսսիսիպի գետի վրայով անցնող առաջին կամուրջը։
1865 - Առաջին անգամ տպագրվեց Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» գիրքը:
1862 - Լուիս Քերոլը Ալիս Լիդելին պատմում է մի հեքիաթ, որը հետագայում դառնում է «Ալիսը Հրաշքների աշխարհում» վեպը։
1837 - Բիրմինգհեմի և Լիվերպուլի միջև սկսում է գործել աշխարհի առաջին երկաթուղին:
1826 - ԱՄՆ անկախության հռչակագիրն ընդունելու հիսնամյակի տոնակատարության օրը մահանում են ԱՄՆ երկու նախկին նախագահները՝ Ջոն Ադամսը և Թոմաս Ջեֆերսոնը:
1776 - Ստորագրվեց ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը:
- Հուլիսի 4-ը դառնում է Միացյալ նահանգների անկախության օր։
ԾՆՎԵԼ ԵՆ
1995 - Post Malone, ամերիկացի հիփ հոփ կատարող, երգահան և պրոդյուսեր
1982 - Հաննա Հարփեր (Hannah Harper), անգլիացի պորնոդերասանուհի
1972 - Նինա Բադրիչ, հորվաթ երգչուհի
1930 - Մհեր Մկրտչյան, հայ մեծանուն դերասան
- Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Մեր մանկության տանգոն», «Եռանկյունի», «Խոշոր շահում», «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ», «Միմինո», «Հին օրերի երգը», «Տերն ու ծառան», «01-99», «Կովկասի գերուհին», «Կտոր մը երկինք»։
1927 - Ջինա Լոլոբրիջիդա, իտալացի դերասանուհի
- Լոլոբրիջիդային համաշխարհային փառք են բերել «Ֆանֆան վարդակակաչ» և «Փարիզի աստվածամոր տաճարը» ֆիլմերը։
1926 - Ալֆրեդո դի Ստեֆանո, արգենտինացի ֆուտբոլիստ
1925 - Քեթի Բերբերյան, ծագումով հայ, մեծանուն ամերիկյան դասական երգչուհի
1807 - Ջուզեպպե Գարիբալդի, իտալացի գեներալ և քաղաքական գործիչ