«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հուլիսի 5

Պատմության այս օրը. հուլիսի 5

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Առանց ձեռքերի աշխատելու օրը (Work Without Your Hands Day) *
  • Մեխանիկական մատիտի օրը (Mechanical Pencil Day) *
  • Բիկինիի համաշխարհային օրը (World Bikini Day) *
  • Խրթվիլակ պատպաստելու օրը (Build a Scarecrow Day) *

Ազգային

  • Ալժիր - Անկախության օրը
  • ԱՄՆ - Հավայան կղզիների ազգային օրը (National Hawaii Day)
  • ԱՄՆ - Բիկինիի ազգային օրը (National Bikini Day) *
  • ԱՄՆ - Փոստաղբի ծննդյան օրը (Spam Birthday) *
  • ԱՄՆ - Աշխատամոլիկների ազգային օրը (National Workaholics Day) *
  • ԱՄՆ - Գրեհեմի կրեկերի ազգային օրը (National Graham Cracker Day) *
  • ԱՄՆ - Խնձորային տուրնովերի ազգային օրը (National Apple Turnover Day) *
  • Բելառուս - Ջրային տրանսպորտի աշխատողների օրը
  • Թաիլանդ - Ասալհա Փուջա (Asalha Puja) *
  • Թուրքմենստան - Դատական մարմինների աշխատակիցների օրը
  • Լաոս - Ղաո Փանսայի փառատոնը (Khao Pansa) *
  • Կաբո-Վերդե - Անկախության օրը
  • Կանադա - Վնասքաբանության պրոֆիլակտիկայի ազգային օրը (National Injury Prevention Day) 
  • Հայաստան - Սահմանադրության օրը 

Համաժողովրդական հանրաքվեի միջոցով ՀՀ մայր օրենքն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին: Այն փոփոխությունների է ենթարկվել 2005թ. նոյեմբերի 27-ին և 2015թ. դեկտեմբերի 6-ին: Համաձայն ՀՀ սահմանադրության` ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։

  • Հնդկաստան - Յոգինի Էկիդաշի (Yogini Ekadashi) *
  • Հնդկաստան - Ծառատունկի ազգային փառատոն (Van Mahotsav) *
  • Ղրղզստան - Առողջապահության աշխատակցի օրը
  • Մեն կղզի - Տինվալչի օրը *
  • Չեխիա - Կյուրեղ և Մեթոդիոս սրբերի օրը 
  • Ռուսաստան - Ծովային և գետային նավատորմի աշխատողների օրը
  • Ռուսաստան - Մատներով բազմագույն գուլպայի օրը
  • Սինգապուր - Երիտասարդության օրը 
  • Սլովակիա - День словаков, проживающих за рубежом 
  • Սլովակիա - Կյուրեղ և Մեթոդիոս սրբերի օրը 
  • Վենեսուելա - Անկախության օրը
  • Ուկրաինա - Ռազմածովային նավատորմի օրը
  • Ուկրաինա - Ծովային և գետային նավատորմի աշխատողների օրը

* Հուլիսի 5-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Լոնդոնում բացվում է The Shard (բեկոր) անունով և 310 մետր բարձրությունով Եվրոպայի ամենաբարձր երկնաքերը:
1996 - Դոլլի անունով ոչխարը դառնում է առաջին կլոնավորված կաթնասունը:
1995 - Ընդունվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։
1986 - Մոսկվայում տեղի ունեցավ «Բարի կամքի խաղերի» առաջին բացումը։
1954 - Էլվիս Փրեսլին ձայնագրեց «That's All Right» («Ամեն ինչ լավ է») անունով իր առաջին երգը:
1946 - Փարիզում նորաձևության ցուցադրության ժամանակ մոդելյոր Լուի Ռիերդը ներկայացրեց նոր կանացի լողազգեստ:

  • Մանեքենուհի Միշլեն Բերնարդինին պոդիում դուրս եկավ՝ ծածկված կտորի երկու բարակ շերտերով: Այն լավագույնս ներկայացրեց նորաձևության ցուցադրությունները մեկնաբանող խորհրդային մի վարող. «Այստեղ գիծ է և այնտեղ գիծ է, մեծ հաշվով ոչինչ չկա»: Լողազգեստը համարեցին «ապտակ» հասարակությանը և անվանեցին «բիկինի»՝ այն կղզու անունով, որի վրա 4 օր առաջ ԱՄՆ-ն փորձարկել էր ատոմային ռումբերը։ Հավանաբար այս հագուստից հետո առաջացած շոկային վիճակը նույնն էր, ինչ ատոմային ռումբից:
  • Պատմությունը փաստում է, սակայն, որ դեռևս 1600 տարի առաջ Հռոմեական կայսրությունում կանայք կրում էին լողազգեստներ, բաղկաղած երկու դետալից: Այդ պատկերները կան 4-րդ դարի հռոմեական խճանկարներում: 
  • Բիկինին միանգամից արգելեցին մի քանի հանգստյան գոտիներում: Այդպես շարունակվում էր մինչև 1950-ական թվականները: 
  • Ամեն ինչ փոխվեց, երբ էկրաններ բարձրացավ «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմը: Դրանում Բրիջիտ Բարդոն նկարահանվեց բիկինիով, ինչը խարխլեց շատ արգելքներ: Ֆիլմի ցուցադրումից հետո բիկինին մեծ հռչակ ձեռք բերեց իտալական և ֆրանսիական հանգստյան գոտիներում: 

1922 - Ներդրվեցին «Նանսենյան անձնագրերը» փախստականների համար:

  • Նանսենյան անձնագիրը անձը հաստատող ժամանակավոր վկայական է, որը տրվել է փախստականներին և քաղաքացիություն չունեցող անձանց Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Մտցրել է Ազգերի լիգան՝ Ֆրիտյոֆ Նանսենի (այստեղից էլ՝ անվանումը) նախաձեռնությամբ ժնևում հրավիրված կոնֆերանսի որոշմամբ (1922 հուլիսի 3-ից 5-ը)։
  • Գերբի փոխարեն անձնագրում ամրացվել է Նանսենի դիմանկարով նամականիշ։
  • «Նանսենի անձնագիր» ստացած անձինք օգտվել են կոնֆերանսի մասնակից երկրներում բնակվելու, ազատ տեղաշարժվելու իրավունքից, նրանց նկատմամբ դադարել են գործել քաղաքացիություն չունեցողների համար նախատեսված սահմանափակումները: Ազգերի լիգայի որոշմամբ (1924 թ․-ի հուլիսի 12) Մեծ եղեռնից փրկված շուրջ 320 հազար հայեր, որոնք դեգերում էին տարբեր երկրներում, ստացել են «Նանսենյան անձնագիր»։

1921 - Կենտրոնական Կոմիտեի ՌԿԿ(բ) Կովկասյան բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը միացվեց Ադրբեջանական ՍՍՀ-ի հետ, առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու։
1881 - Եգիպտական թանգարանի աշխատակից Էմիլ Բրուգշը կատարեց սենսացիոն հայտնագործություն:

  • Լուքսորի մոտ Թագավորների հովիտից դեպի արևելք գտնվող Դեր էլ- Բահրի ժայռերի մեջ նա գտավ ստորգետնյա պալատ՝ փարավոնների մումիաների տասնյակ դագաղներով, ավելի կոնկրետ՝ Ամենհոթեպ 1-ինի, Թութմոս 3-րդի, ինչպես նաև լեգենդար նվաճող Ռամզես 2-րդ Մեծի:
  • Ակնհայտ է եղել, որ մինչ Բրուգշի այստեղ հայտնվելը փարավոնների դամբարանում եղել են նաև գողեր:

1841 - Անգլիացի Թոմաս Կուկը բացեց աշխարհում առաջին տուրիստական գործակալությունը:
1811 - Հարավային Ամերիկայի գաղութներից Վենեսուելան առաջինը հռչակեց իր անկախությունը Իսպանիայից։


ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Ջի Չանգ Ուկ, հարավկորեացի դերասան
1980 - Եվա Գրին (Eva Green), ֆրանսիացի դերասանուհի
1957 - Ռաֆայել Հարությունյան, գեղասահորդ
1949 - Պարույր Հայրիկյան, քաղաքական գործիչ
1889 - Ժան Կոկտո (Jean Cocteau), ֆրանսիացի գրող, բանաստեղծ և դրամատուրգ
1911 - Ժորժ Պոմպիդու (Georges Pompidou), Ֆրանսիայի 19-րդ վարչապետը
1880 - Յան Կուբելիկ, չեխ թավջութակահար, կոմպոզիտոր, վիրտուոզ
1857 - Կլարա Ցետկին, գերմանացի մարքսիստ, ակտիվիստ, Գերմանիայի կոմունիստական կուսակցության (ԳԿԿ) հիմնադիրներից, կանանց իրավունքների պաշտպան
1855 - Հանուշ Վիհան, չեխ թավջութակահար
1813 - Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան), Ամենայն Հայոց կաթողիկոս, (մ. 1882)