«  Հունվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հունվարի 30

Պատմության այս օրը. հունվարի 30

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ոչ բռնության և խաղաղության դպրոցական օրը (School Day of Non-violence and Peace) *

Կրոնական

  • Կաթոլիկություն - Երանելի Մարիա Անժելա Տրուշևսկայայի տոնը (Feast of Blessed Mary Angela Truszkowska) *
  • Կաթոլիկություն - Տիեզերական ուսուցիչների և լուսավորիչների տոնը (Three Holy Hierarchs) *
  • Ուղղափառություն - Սուրբ Անտոնիա Մեծի հիշատակի օրը *
  • Ուղղափառություն - Անտոն Ձմեռնուղի*

Ազգային

  • ԱՄՆ - Ֆրեդ Կորեմացուի քաղաքացիական ազատությունների և Սահմանադրության օրը (Fred Korematsu Day of Civil Liberties and the Constitution) *
  • ԱՄՆ - Սթրեսի դեմ պայքարի ազգային օրը (National Escape Day) *
  • ԱՄՆ - Կրուասանի ազգային օրը (National Croissant Day) *
  • ԱՄՆ - Ինքնապատասխանիչի հիմար հաղորդագրությունների ազգային օրը (National Inane Answering Message Day) *
  • ԱՄՆ - Հարևանների համար յոդլեմ երգելու օրը (Yodel for Your Neighbors Day) *
  • ԱՄՆ - Սերմերի փոխանակման ազգային օրը (National Seed Swap Day) *
  • ԱՄՆ - Կովբոյական պոեզիայի ազգային շաբաթ (National Cowboy Poetry Gathering Week)
  • Բրազիլիա - Սաուդադեի օրը (Saudade Day) *
  • Հայաստան - Երիտասարդների հովանավոր Սուրբ Սարգսի օրը *
  • Հնդկաստան - Անկախության մարտիկների հիշատակի օրը
  • Հունաստան - Կրթության և լուսավորության օրը (Three Holy Hierarchs)
  • Ռուսաստան - Արքայադուստր Անաստասիայի օրը
  • Ռուսաստան - Ձմեռ պապի և Ձյունանուշի օրը *
  • Ռուսաստան - Հարավ ցույց տվող կարմիր սլաքների օրը *
  • Ուկրաինա - ԶՈՒ ռազմա-սոցիալական վարչության մասնագետի օրը

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում բացվել է Մայր Թերեզայի թանգարանը։
2001 - Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը:
1992 - Ադրբեջանը և Հայաստանը դարձան ԵԱՀԿ անդամներ, որն էլ իր վրա վերցրեց ԼՂ հակամարտությունը կարգավորելու խնդիր:

  • Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցությունը (ԵԱՀԽ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն է միացել կազմակերպությանը Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունից (Պրահա, 1992 թ. հունվարի 30) անմիջապես հետո:

1991 - Հայաստանի Գերագույն խորհուրդը հայտարարությամբ մերժեց ԽՍՀՄ-ի պահպանման վերաբերյալ հանրաքվեի անցկացումը:
1975 - Երևանում բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:

1969 - The Beatles բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբը Լոնդոնում՝ Savile Row-ում՝ Apple ստուդիայի տանիքին տվեց իր վերջին համերգը:
1933 - Գեներալ-ֆելդմարշալ Պաուլ ֆոն Հինդենբուրգը Գերմանիայի իշխանությունը հանձնեց ֆաշիստներին, Ադոլֆ Հիտլերը նշանակվեց կանցլեր:
1931 - Կայացավ Չառլի Չապլինի «Քաղաքի կրակները» ֆիլմի պրեմիերան:
1927 - Երևանի մշակույթի տանը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի անդրանիկ շրջանավարտների հանդիսավոր նիստը։
1896 - Համիդյան ջարդերի ժամանակ Զեյթունի ապստամբությունում հայերի տարած հաղթանակից հետո Հալեպում կնքվեց հաշտության պայմանագիր, ըստ որի թուրքերը զորքերը ետ էին քաշում Զեյթուն գավառից:

1889 - Ինքնասպան եղավ Ավստրիայի կրոնպրինց Ռուդոլֆ Հաբսբուրգը։
1790 - Անգլիայում առաջին անգամ ծովում փորձարկվեց փրկարարական օղակը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1974 - Քրիստիան Բեյլ, ամերիկյան օսկարակիր կինոդերասան 

  • Հայտնի է որպես Քրիսթոֆեր Նոլանի «Բեթմեն» եռապատման մեջ Բեթմենի դերակատար։

1953 - Սթիվեն Զաիլյան, հայազգի ամերիկյան սցենարիստ, կինոռեժիսոր
1951 - Ֆիլ Քոլինզ, բրիտանացի երգիչ, թմբկահար, երգերի հեղինակ, դերասան ու պրոդյուսեր 

  • Ֆիլ Քոլինզը հայտնի է դարձել՝ որպես Genesis պրոգրեսիվ ռոք խմբի անդամ։ Վաճառել է ալբոմների ավելի քան 150 միլիոն օրինակ։ Նա 7 «Գրեմիի» ու «Օսկարի» դափնեկիր է։ Վերջինը ստացել է «Տարզան» մուլտֆիլմի երգի համար։

1941 - Դիկ Չեյնի, ամերիկացի քաղաքական գործիչ
1937 - Բորիս Սպասկի, ռուս նշանավոր շախմատիստ, աշխարհի 10-րդ չեմպիոն։
1937 - Վանեսա Ռեդգրեյվ, անգլիացի դերասանուհի 

  • Ստացել է Բրիտանական կայսրության շքանշան, խաղացել է մոտ 120 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում։ Առավել հայտնի է «Ջուլիա» ֆիլմում խաղացած դերով, որի համար «Որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» «Օսկարի» է արժանացել։

1933 - Գաբրիել Մոլոյան, հայ հասարակական գործիչ, Նոր սերունդ մշակութային միության հիմնադիր
1930 - Ջին Հեքմե, ամերիկացի գրող, դերասան 

  • 2 «Օսկարի», 3 «Ոսկե գլոբուսի» դափնեկիր է։ 20-րդ դարի երկրորդ կեսի ամենահայտնի ու հաջողակ դերասաններից է, որի կարիերան 40-ից ավելի տարի է ձգվել։ Հայտնի է «Ֆրանսիացի կապավորը», «Բոնի և Կլայդ», «Միսիսիպին կրակի մեջ», «Չներվածը», «Զրույց» ֆիլմերում խաղացած դերերով։

1923 - Լեոնիդ Գայդայ, խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ 

  • Խորհրդային ամենահայտնի ու սիրելի ֆիլմերի՝ «Բարբոս շունը և անսովոր մրցավազքը», «Օղի թորողները», «Կովկասի գերուհին», ««Ի» գործողությունը և Շուրիկի մյուս արկածները», «Ադամանդե ձեռքը», «12 աթոռ», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Չի կարող պատահել», «Լուցկու հետևից» ռեժիսորն է։

1901 - Աղասի Խանջյան, կուսակցական, պետական գործիչ (մ. 1936)
1882 Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ, ԱՄՆ-ի նախագահ 

  • 4 անգամ ընտրվել է այդ պաշտոնում։